Սփյուռք

ՌԴ-ից մինչև հեռավոր Բրազիլիա. «Քայլ դեպի տուն»-ը Սփյուռքի տարբեր համայնքներից կունենա 400 մասնակից

4 րոպեի ընթերցում

ՌԴ-ից մինչև հեռավոր Բրազիլիա. «Քայլ դեպի տուն»-ը Սփյուռքի տարբեր համայնքներից կունենա 400 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագիրն այս տարի Սփյուռքի տարբեր համայնքներից կունենա 400 մասնակից: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը նշեց, որ ծրագիրն իրականացվելու է 4 փուլով, յուրաքանչյուր փուլի ժամանակ ընդունելու են 100 մասնակցի:

«Նախորդ տարիներին յուրաքանչյուր փուլի ընթացքում մասնակիցների թիվը 100-ից ավելին է եղել, սակայն այս անգամ, համավարակով պայմանավորված, սահմանել ենք այդ թիվը: Ասեմ, որ Հայաստան ժամանող մասնակիցը պետք է ունենա Covid-19-ի ախտորոշման թեստի պատասխան՝ 72 ժամ վաղեմությամբ: Ամեն ինչ արվելու է համավարակի հետ կապված անվտանգության կանոնները պահպանելու համար, երեխաները պարտադիր ձեռքի տակ ունենալու են ախտահանիչ միջոցներ, դիմակներ»,-ասաց Հայկ Ենգիբարյանը:

Ծրագրին մասնակցելու հայտարարությունն արդեն տրված է, դիմումներն ընդունվում են: Մինչ այդ հանձնակատարի գրասենյակը Սփյուռքում մեր հայրենակիցների շրջանում ճշտել է մասնակցության հետ կապված տրամադրությունները: Հայկ Ենգիբարյանն ընդգծեց, որ հենց այդ տրամադրությունները հիմք հանդիսացան, որ ծրագիրն այս տարի անցկացվի, մանավանդ, որ 2020 թվականին, համավարակով պայմանավորված, այն անցկացվել էր առցանց:

«Շատ մեծ է եղել պահանջը, որպեսզի այս տարի հնարավորություն տրվի սփյուռքահայ երիտասարդներին ծրագրի շրջանակներում գան Հայաստան, ճանաչեն իրենց երկիրը: Ասեմ, որ արձագանքներ կան Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, անգամ հեռավոր Բրազիլիայից, ԱՄՆ-ից»,-ասաց Հայկ Ենգիբարյանը:

«Քայլ դեպի տուն» ծրագիրն այս տարի մեկնարկելու է հունիսի 21-ին և անցկացվելու է մինչև օգոստոսի 14-ը: Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան սփյուռքահայ այն պատանիները և աղջիկները, որոնք նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին: Հայկ Ենգիբարյանը նշեց, որ պատանիներին ու աղջիկներին հետաքրքիր ու հագեցած ծրագիր է սպասվում: Նախատեսված է 14-օրյա ճամբարային ծրագիր, ճանաչողական այցելություն Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ: Կլինեն հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, կանցկացվեն հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, տեղի կունենան մարզական և մշակութային միջոցառումներ:

«Հիմնականում այցելության վայրերը պահպանել ենք՝ Դիլիջանի միջազգային դպրոց, Հաղարծին, «Մոնթե Մելքոնյան» վարժարան, Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Երևանի Թումո կենտրոն և այլն: Բազմազան ծրագիր է սպասվում: Այս ամբողջ ընթացքում երեխաները ոչ թե հյուրընկալող ընտանիքում են ապրելու, այլ ճամբարում: Դա հնարավորություն կտա այդ ընթացքում միասին լինել, ավելի շուտ ընկերանալ, մտերմանալ: Նախորդ փորձը ցույց տվեց, որ երեխաները շատ տպավորվում են, ու դժվարությամբ են հեռանում»,-հավելեց Հայկ Ենգիբարյանը:

Ծրագրի 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:

Աննա Գզիրյան

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում