Երևանը կունենա շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստում որոշեց մայրաքաղաքում գործող շախմատի 12 մարզադպրոցից մեկի բազայի հիման վրա մարզաձևի բարձրագույն վարպետության մարզադպրոց հիմնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկուցող, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշեց, որ դպրոցի միջոցով կմշակվեն նաև ուսումնամարզական համապատասխան ծրագրեր:

«Ուսումնամարզական գործընթացի բարձրագույն վարպետության փուլի միջոցով նպատակ ունենք ձևավորել Երևանի և Հայաստանի հավաքական թիմեր, ինչպես նաև բարձրացնել հավաքականների թեկնածուների մարզական վարպետությունը: Մանկապատանեկան մարզադպրոցները ավարտելուց հետո իրենց լավագույն կողմերով դրսևորած մարզիկ-մարզուհիների համար կապահովվի ուսումնամարզական գործընթացի շարունակականությունը»,- նշեց Մելքոմ Մելքոմյանը:

Նրա խոսքով՝ ի տարբերություն մանկապատանեկան մարզադպրոցի, որտեղ 10 տարվա ընթացքում կազմակերպվում է ուսումնամարզական գործընթաց 5-18 տարեկան մարզիկների համար, Բարձրագույն վարպետության մարզադպրոցում ուսումնամարզական գործընթացը կտևի 5-7 տարի և նրանում կընդգրկվեն մինչև 25 տարեկան, անհատական բարձր գործակից ունեցող շախմատիստներ, որոնք հանդիսանում են Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի թեկնածուներ:

«Սույն որոշմամբ հնարավորություն է ընձեռնվում 18-ից բարձր տարիք ունեցող և անհատական բարձր գործակից ունեցող մարզիկներին հնարավորինս ավելի կատարելագործելու իրենց մարզական կարողությունները: Բացի այդ, բարձրագույն վարպետության առաջին խմբում նախատեսվում է ընդգրկել ընդամենը 3-5 մարզիկ, ինչը հնարավորություն կընձեռի ավելի բարձրակարգ ու նպատակային ծառայությունների մատուցման»,- ասաց փոխքաղաքապետը:

Որոշումն ընդունվեց 37 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն