Զբոսաշրջային կոմիտեն պատրաստվում է տուրիստական սեզոնին.թիրախային երկրներից է  Ռուսաստանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն պատրաստվում է զբոսաշրջային սեզոնին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը նշեց, որ մշակում են մարկետինգային ռազմավարություն, առանձնացնում են ուղղությունները, հստակեցնում են անելիքները: Թեպետ ակտիվ աշխատանքի մեջ են, սակայն ստիպված են ճկուն լինել, որովհետև բոլոր ծրագրերը ցանկացած պահի, համավարակով պայմանավորված, կարող են փոխվել:

«Համավարակը դեռ չի նահանջել, հետևաբար պետք է հաշվի առնենք նաև այդ հանգամանքը: Ամեն դեպքում պատրաստվում ենք զբոսաշրջային սեզոնին, աշխատում ենք այն երկրների հետ, որտեղից կա հնարավորություն այս փուլում ունենալ զբոսաշրջային հոսքեր»,-ասաց Ալֆրեդ Քոչարյանը:

Այս պահին զբոսաշրջիկ բերելու տեսնակյունից թիրախային երկրներից է Ռուսաստանը, որտեղ նպատակ է դրված իրականացնել մի քանի մարկետինագյին ծրագրեր: Մասնավորապես մարտի 16-ին Մոսկվայում բացվում է MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Հայաստանը: Կոմիտեն ներկա է լինելու ավելի քան 20 զբոսաշրջային ընկերության հետ: Ներկայացվելու են Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները՝ լայն շրջանակով:

«Հանդիպելու եմ նաև ռուսաստանցի իմ գործընկերոջ հետ, քննարկելու ենք ոլորտին առնչվող հարցեր՝ հասկանալու, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել երկկողմ զբոսաշրջային հոսքեր ապահովելու համար: Պատրաստվում ենք Ռուսաստանից լրագրողներ, բլոգերներ հրավիրել Հայաստան: Նպատակն այն է, որ լայն իրազեկում լինի ռուսաստանցիների շրջանում»,-ասաց Ալֆրեդ Քոչարյանը:

Հայաստանը միաժամանակ դիտարկում է նաև այլ շուկաներ, որտեղ համաճարակային իրավիճակը մոտ է մեր երկրին: Օրինակ, Ուկրաինան, որը Հայաստանից եկող զբոսաշրջիկներից կորոնավիրուսի թեստ չի պահանջում, բավարար է միայն ունենալ ապահովագրություն Քովիդի համար: Կոմիտեն առաջարկներ է մշակում կառավարությանը ներկայացնելու, որպեսզի նույն պայմաններով կարողանանք ուկրաինացիներին ընդունել Հայաստանում:

«Դիտարկվում է նաև Իրանը: Ասեմ, որ այդ ուղղությամբ ևս հանդիպումներ եմ ունեցել, նպատակ ունենք վերականգնել ցամաքային հոսքերը: Կարող եմ նշել նաև արաբական երկրները: Առաջարակություն ենք մշակում այս ուղղություններով վիզային ռեժիմը վերականգնելու: Առաջ կարողանում էին օդանավակայանում դիմել վիզայի համար, այս պահի դրությամբ դա չի գործում: Նորից եմ ասում, մենք մշակում ենք, պատրաստվում ենք, սակայն համաճարակի հետ կապված զարգացումները կարող են այնպես լինել, որ ամեն ինչ փոխվի: Աշխատում ենք համաճարակային իրավիճակին զուգաընթաց, հանրային առողջությունը առաջնահերթություն է»,-ասաց նա:

Զբոսաշրջության կոմիտեն ծրագրեր է նախատեսում նաև ներքին տուրիզմի հետ կապված: Մասնավորապես, մայիսին Երևանում նախատեսվում է անցկացել մեծ զբոսաշրջային ցուցահանդես, որին առանձին տաղավարներով ներկայացված կլինեն Հայաստանի մարզերը: Սա նպատակ ունի լայն հասարակությանը ներկայացնել մարզերի զբոսաշրջային ներուժը՝ տարբեր ուղղություններով:

Ալֆրեդ Քոչարյանը նշեց, որ 2020 թվականին Հայաստանի զբոսաշրջության ոլորտն ավելի քան 80 տոկոս անկում է ունեցել, ընդամենն ունեցել ենք 375 հազար զբոսաշրջիկ: Նա կարևորեց կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելուն ուղղված կառավարության աջակցման ծրագրերը և նշեց, որ դրանք վերանայվում են, քննարկումներ են անցկացվում և, ըստ իրավիճակի, որոշումներ են ընդունվում:

Աննա Գզիրյան

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում