Սպորտ

Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը լավ մարզավիճակով է մոտենում Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը լավ մարզավիճակով է մոտենում Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Գևորգ Ղարիբյանը լավ մարզավիճակով է մոտենում Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին:

«Լավ ուսումնամարզական հավաքներից հետո լավ մարզավիճակում եմ: Ճիշտ է նախորդ տարի լավ մարզավիճակում էի և հաղթեցի Եվրոպայի առաջնությունում և հաղթանակի ձգտումը ավելի բարձր էր: Սակայն այս ժամանակահատվածը օգտագործել ենք մարզումների վրա ճիշտ աշխատելով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց մարզիկը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին հետևյալ կազմով կմասնակցի Բուդապեշտի վարկանիշային մրցաշարին` Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):

Մրցաշարը կկայանա մարտի 18-21-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում