ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆֆը Երևանում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Աշխարհահռչակ ֆուտբոլիստն, ով այժմզբաղեցնում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, այցելեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլիակադեմիա: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայկական ֆուտբոլիզարգացման հեռանկարները և ներդրումային ապագա ծրագրերը: Յուրի Ջորկաեֆֆը նաև ծանոթացավ Հայաստանիազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և նրա մարզչական շտաբի անդամների հետ: