Դատարանը վարույթ է ընդունել է Տիրան Խաչատրյանի դիմումը. հայտնի է դատական նիստի օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչական դատարանը մարտի 10-ին վարույթ է ընդունելՀայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դիմումը` իրեն պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Տիրան Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ 24.02.2021 թվականի «Տիրան Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Գործին որպես երրորդ կողմ ներգրավվել են ՀՀ վարչապետը և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, հետևաբար, այն պետք է ընդունել վարույթ:

Գործի դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ:

Նախնական դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին ժամը 11:00-ին: Հայցը ներկայացվել է մարտի 3-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին:

Փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանըհրամանագիր էր ստորագրելՏիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա