Մշակույթ

Երկարատև դադարից հետո Գյումրու դրամատիկական թատրոնը բացեց դռները հանդիսականի առաջ

2 րոպեի ընթերցում

Երկարատև դադարից հետո Գյումրու դրամատիկական թատրոնը բացեց դռները հանդիսականի առաջ

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ մեկ տարվա դադարից հետո «Քեյս» ներկայացմամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բացեց դռները հանդիսականի առաջ: «Երբ 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո Երվանդ Ղազանչյանը բեմադրություն է անում, շատերն են մտածում, թե արդյոք գյումրեցին կգա՞ թատրոն: Եվ, այո՛, եկել է գյումրեցին թատրոն, նա վշտի մեջ էլ գիտի գնահատել արվեստն ու արվեստագետին: Սրա համար եմ առանձնահատուկ շնորհակալ»,-մինչ ներկայացման մեկնարկը թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում արվեստասերներից՝ անկախ ամեն ինչից թատրոնի կողքին լինելու համար:

Պիեսի հեղինակը Բաբկեն Զաքարյանն է, բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի: Առաջնախաղն առանձնահատուկ է նրանով, որ նոր պիես է գրվել հատուկ թատրոնի համար, և հեղինակը գյումրեցի երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանն է։

Ցավ պատճառել դիմացինին և ստանալ շատ փող, հարստանալ ու դրան զուգահեռ կորցնել մարդկային դիմագիծը, հեռանալ սկզբունքներից, ագահանալ ու չբավարարվել ունեցածով. այնքան էլ իրականությունից հեռու պատկեր չէ: Եվ եթե կյանքում քչերին է հաջողվում այդ վիճակից ելք գտնել ու փրկվել, փրկել սեփական «ես»-ն ու ընտանիքը, ապա պիեսում դա հնարավոր եղավ:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում