ՀՀ նախագահին համոզում էինք ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագրի նախագծի հարցով դիմել ՍԴ. Վազգեն Մանուկյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մանրամասներ է հաղորդել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ մարտի 3-ին կայացած հանդիպումից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Վազգեն Մանուկյանն ասաց, որ քննարկել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման հետ կապված խնդիրը:

«Մենք իրեն (նախագահին-հեղ.) համոզում էինք, որ տրամաբանության շրջանակներում, եթե դու ասում ես, որ (հրամանագրի նախագիծը-հեղ.) չի համապատասխանում Սահմանադրությանը, վերին ատյանը, որը կարող է որոշել համապատասխանում է, թե ոչ` Սահմանադրական դատարանն է: Հետևաբար` պետք է ուղարկել Սահմանադրական դատարան»,- ասաց Մանուկյանը:

Հարցին` թե ինչ եզրահանգման եկան նախագահի հետ այսօրվա հանդիպումից, Մանուկյանը պատասխանեց, որ դա կիմանան արդյունքից:

«Հայրենիքի փրկության շարժումը» մարտի 2-ին խիստ մտահոգիչ էր համարել նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը չստորագրելու դիրքորոշումը և հանդիպում պահանջել նրա հետ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայերեն Русский

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում բարձրացել է 20 սմ-ով

Գեղարքունիքի դպրոցականներն առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում արժանացել են 5 դիլոմի և 19 գովասանագրի

Նորվեգիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Swift Response զորավարժությունները

ՀՀ փոխվարչապետը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր

Թրամփի մեքենան ձիերի ուղեկցությամբ մուտք է գործել Սաուդյան Արաբիայի թագավորական պալատ

Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման արարողությանը

2-ամյա երեխայի անհետացման հետ կապված չճշտված հրապարակումներն ավելորդ էմոցիաներ են ստեղծում, ընտանիքը գտնվում է ծանր հոգեվիճակում. ՆԳՆ խոսնակ

Մարմարիկում որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև կորած երեխայի գտնվելը. վստահեցնում է մարզի ՓԾ ղեկավարը

Վրացական կողմը խոստացել է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ. ալկոհոլային խմիչք արտադրողների ակցիան ավարտվեց

Լինել ուսանողի կողքին աշխատաշուկա մուտքը սահուն դարձնելու համար. «Ապագա» հիմնադրամն ընդլայնում է գործընկերների շրջանակը