Freedom House-ն անդրադարձել է Հայաստանում պատերազմից հետո անկարգություններին ու ժողովրդավարության մակարդակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Freedom House կազմակերպությունը հրապարակել է 2021 թվականի «Ազատությունն աշխարհում» զեկույցը, Հայաստանն ունի 100-ից 55 միավոր և դասված է մասնակի ազատ երկրների շարքին (նախորդ տարի Հայաստանն ուներ 53 միավոր): Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, զեկույցում նշվել է, որ Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում՝ ներքաշելով ավտորիտար Թուրքիային, նվազեցնելով Հայաստանում բարեփոխումների հնարավորությունները և ուժի կիրառման միջոցով նպաստելով ժողովրդավարական նորմերի հետընթացին:

Ըստ զեկույցի հեղինակների՝ ղարաբաղյան պատերազմն ամրապնդեց Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանությունը, այդ հակամարտությունը, սակայն, սպառնում է ապակայունացնել Հայաստանի կառավարության դիրքերը: «Հայաստանն ազատության մեջ հաջողություններ է գրանցել այն պահից ի վեր, երբ 2018 թվականին բռնկվեցին հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաները, և քաղաքացիները քվեարկեցին ավելի բարեփոխիչ կառավարության օգտին»,-նշված է հոդվածում:

2018 թվականից ի վեր՝ Հայաստանը ժողովրդավար էր համարվում ավտորիտար տարածաշրջանում, սակայն պարտությունը պատերազմում բռնության ալիքի պատճառ դարձավ որոշ ընդդիմախոսների կողմից, որոնք նոյեմբերին գրոհեցին խորհրդարանը և հարձակվեցին խոսնակի վրա: Կազմակերպության զեկույցի համաձայն՝ նման անկարգությունները սպառնում են երկրի դժվարությամբ նվաճված առաջընթացին:

Հայերեն العربية English Русский

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել

Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը լուծելու համար

Հայաստանում ապակու մշակման արտադրողականությունը նախատեսվում է ավելացնել շուրջ 5 անգամ

ՀԷՑ-ը արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել. նախնական վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ

Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

Պետր Պավելն անդրադարձել է Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությանը ռազմական ոլորտում