ՌԴ ԴԽ միջազգային հարցերով հանձնաժողովը ՀՀ-ում իրավիճակի շուտափույթ կայունացման հույս է հայտնել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակը շուտափույթ կկայունանա օրենսդրության շրջանակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ ռուս սենատորները խորհրդարանական իրենց հայ գործընկերների հետ գտնվում են կապի մեջ:

«Հետևում ենք, բնականաբար՝ մտահոգությամբ: Մաղթում ենք մեր եղբայրական հայ ժողովրդին իրավիճակի շուտափույթ կայունացում Սահմանադրության և գործող օրենսդրության հիման վրա: Կապի մեջ ենք խորհրդարանական մեր հայ գործընկերների հետ»,-ասել է Կոսաչովը: Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը ինքնիշխան Հայաստանի ներքին գործն է:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը