Դատարանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը. «Սասնա ծռերը»դատապարտվեցին ազատազրկման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ` Պավել Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը,Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Արմեն Բիլյանը՝ 4 տարի, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

«Սասնա ծռեր» անվանումով հայտնի խմբի անդամները մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը) արարքներ կատարելու համար:

Բացառությամբ Արմեն Բիլյանին մեղսագրված սպանության մեղադրանքի, բոլորը մեղավոր են ճանաչվել իրենք արարքների համար: Սպանության գործը հետ է ուղարկվել դատախազություն՝ նոր քննության:

Հայերեն العربية English

Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը վերջնական հավանության է արժանացել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ

Դատարանը Թրամփի վարչակազմին կարգադրել է անհապաղ վերականգնել CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն

Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ, ավելի ամուր է, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ խորհուրդը պաշտոնապես ընդունել է ՀՀ-ից ԵՄ արտահանման շուրջ 80%-ի համար ժամանակավոր առևտրային արտոնություններ սահմանող կանոնակարգը

Իրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի

Կասպից ծովում եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով զոհվել են զորավարժություններին մասնակցող ղազախ զինծառայողները

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Նյու Յորքում մասնակցել է «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» քննարկմանը

Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը

Մենք այլևս կախված չենք լինելու մեկ ճնշման կոճակից. Ալեն Սիմոնյան