Հասարակական

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկվել 25 ցուցարար

1 րոպեի ընթերցում

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկվել 25 ցուցարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողբողոքի ակցիայի25 մասնակցի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար:

«Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիաները սկսվել են Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքից։ Ցուցարարները նախատեսում էին շրջափակել կառավարության 3-րդ մասնաշենքը, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին մոտենալ շենքին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում