Եզդիների ազգային միությունը նոր նախագահ կընտրի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում փետրվարի 22-ին տեղի կունենա Եզդիների ազգային միության համագումարը, որի ընթացքում կընտրվի միության նոր նախագահը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եզդիների ազգային միությունից, մինչև ընտրությունը կցուցադրվի Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմ: Այն պատմում է 1988 թ.-ին ընտրված և մոտ 33 տարի կառույցը ղեկավարած Ազիզ Թամոյանի ազգանվեր գործունեության, հայ-եզդիական բարեկամության մասին:

Ֆիլմին կհաջորդեն եզդիական միջազգային կառույցների ղեկավարների տեսաուղերձները, որոնք չեն կարողացել ներկա գտնվել համագումարին: Հատուկ ուղերձներ են հղել եզդիների հոգևոր առաջնորդ, Շանգալի Էմիր Միր Նասիֆ Բին Դաուդը, Կանադայի եզդիների համայնքի ղեկավար Միրզա Իսմայիլը, Իրաքից եզդիների զորամիավորման հրամանատար Ալի Իսան (Խալ Ալի): Էկրանին կցուցադրվեն նաև Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, ՌԴ եզդիական կառույցների ղեկավարների տեսաուղերձները:

Ապա Եզդիների ազգային միության համագումարի նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ կընտրվի Եզդիների ազգային միության նոր նախագահը: Միակ թեկնածուն Ազիզ Թամոյանի թոռն է` Խդր Հաջոյանը (Թամոյանը):

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները