Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Վերադարձ ակունքներին

3 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Վերադարձ ակունքներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «դիմել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝ նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս բերելու եւ Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։ Այդ նույն օրը Երեւանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով 33 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձությանը, գրող, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը նկատեց, որ սկսված շարժումը նմանը չուներ հայ ժողովրդի պատմության մեջ։ Շարժումը, որը հետագայում դարձավ անկրկնելի եւ նախանձելի, բավական երկար ժամանակ չէր ստացվում։ Ժողովուրդը խոր քնի եւ ճզմող համակարգի մեջ փակված էր եղել որպես մարդ, քաղաքացի եւ դժվար էր հաղթահարել այդ ամենն ու դուրս գալ հանրահավաքների, ինչը խստիվ արգելված էր Խորհրդային Միությունում։

Պեպանյանը վստահ է, որ յուրաքանչյուրը, առավել եւս ազգի խնդիրներն ու առանձնահատկությունները ճանաչող անհատներն ու ուժերը պարտավոր են վիճակից դուրս բերող քայլեր ձեռնարկել, որպեսզի ժողովրդի մոտ չխորանա այդ վիճակը, այլապես հետո շատ ավելի դժվար է լինելու։ «Ազգայինը կրող մարդիկ այդ ահազանգին ականջալուր լինելով պետք է քայլեր անեն, որպեսզի թույլ չտան այդ ամենը»,- շեշտեց նա։ Չնայած դրան, քաղաքական վերլուծաբանը տեսնում է նաեւ շատ կարեւոր դրական շրջադարձ, այսօր ավելի մեծաթիվ մարդիկ են սկսել ճանաչել իրականությունը եւ խնդիրները։ Զրուցակցի խոսքով, երբ նախկինում ասում էր, որ մեր ժողովուրդն անցյալից մնացած բացասական հետք է կրում իր հոգու մեջ, չէին ընդունում եւ ամեն ինչում մեղադրում էին միայն իշխանություններին։ Հիմա շատերն են հասկանում, որ անցյալից եկող խնդիր կա, հազարից ավելի տարիների բացասական ազդեցությունը կնիք է թողել մեր ժողովրդի վրա եւ հարկավոր է արմատական քայլեր անել այդ ամենը վերացնելու համար։ Միայն այդպես հնարավոր կլինի վերջիվերջո ժողովրդից վերածվել ազգի, որպեսզի կարողանանք դիմագրավել մերօրյա մարտարավերներին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հուլիսի 29-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 29-ի միջոցառումների անոնս

Հուլիսի 28-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 28-ի միջոցառումների անոնս

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում