Տնտեսություն

Տնտեսության մի քանի ճյուղերի առաջ պարտավորությունների կատարմանը կառավարությունը կուղղի 954 մլն դրամ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեում, որով 954 մլն դրամ կուղղվի նախկինում ստանձնած պարտավորությունների կատարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այդ գումարից 99 մլն դրամն ուղղվելու է նախորդ տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրի ներքո ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը, 32 մլն դրամ հատկացվելու է տուրիստական ոլորտում ընդգրկված տրանսպորտային ընկերությունների՝ հակաճգնաժամային 25-րդ միջոցառման ապահովման համար:

«165 մլն դրամ պետք է հատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը: Այս պահին արդեն 274 մլն դրամ փոխհատուցել ենք: Սա մոտ 4,4 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր էր: 114 մլն դրամ կուղղվի պատերազմական գործողություններին մարդկանց եւ զինծառայողների հետ կապված խնդիրների լուծմանը, և 543 մլն դրամ էլ կուղղվի կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժումը, խնամքը ապահովելուն»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ սա դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների պարտավորությունների կատարման ապահովման համար է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք կոնյակի սպիրտի այդ ծավալներն արդեն արտահանվել են ու հիմա տուրքի փոխհատուցում է իրականացվում: Նախարարը դրական պատասխան տվեց: «Այո, սա նախորդ տարվա արտահանվածի տուրքի փոխհատուցումն է: Այս տարվա համար 900 մլն դրամ ենք հատկացրել, որը 9 մլն լիտր սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր է: Սա նաև շղթայական էֆեկտ ունի մինչեւ խաղողագործություն եւ գյուղատնտեսության զարգացում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ արդեն քանի տարի խաղողագործները ճանապարհ չեն փակում՝ որպես բողոքի արտահայտում, խաղողը չեն թափում:

Քերոբյանի խոսքով՝ հաշվի առնելով անցած տարվա խիստ ծանր վիճակը կոնյակի ու գինու արտահանման հարցում, այդ երկու կատեգորիաներում ունենք էական անկում: «Կոնյակի սպիրտի այս ծրագիրը հույժ կարևոր է եղել, որ կարողանանք մթերման ամբողջականությունն ապահովել ու չթողնել, որ գյուղատնտեսները լուրջ խնդիրների առջև կանգնեն»,- ասաց նախարարը:

Հայերեն

Խաչատրյանի անվան մրցույթի բացման արարողությանը կհնչեն Խաչատրյանի սիրված ստեղծագործությունները

ԱՄՆ-ն Կիևին հետախուզական տվյալներ չի տրամադրել ռուսական օդանավակայաններին հարվածելու համար. CBS News-ի աղբյուրներ

Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է. Գորիսում ընթանում է ապակենտրոնացված համագործակցության համաժողովը

«Նոր գիրք»-19/25. Հաքսլի, Ռոուլինգ, Հաուզել

Դպրոցական ավագանու նիստ՝ Երևանում

Ճապոնիայում բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը․ ԱԳ նախարարի տեղակալ

Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց

Սևանի թիվ 1 հիմնական և Վաղաշենի միջնակարգ դպրոցների թիմերը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարի մարզային փուլի հաղթողներ

Իրանը քննարկում է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի փոխանցած առաջարկը․ Արաղչի