Գերմանիան ԼՂ խնդրի կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. դեսպան Բանցհաֆի հարցազրույցը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմի հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցը պետք է լուծվի՝ հավատարիմ մնալով միջազգային հումանիտար իրավունքին: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ գերիների վերադարձի գործընթացը:

- Արցախի նկատմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո դեռևս բաց է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ինչպե՞ս և ի՞նչ ձևաչափով է Գերմանիան տեսնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը: Ինչպե՞ս է Գերմանիան մեկնաբանում պնդումներն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է:

- Գերմանիան լիարժեքորեն կիսում է տեսակետն այն մասին, որ պատերազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտելու ճանապարհին: Պետք է վերաթարմացվեն ջանքերը՝ հանուն հակամարտության բանակցային, խաղաղ, համապարփակ և կայուն կարգավորման, այդ թվում և՝ ԼՂ կարգավիճակի առնչությամբ: Գերմանիան խնդրի երկարատև լուծման որոնման հարցում լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ համանախագահների ղեկավարությամբ:

- Պատերազմի ավարտից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարությունում անդրադարձ է կատարվում նաև ռազմագերիների և գերիների վերադարձի հարցին: Հակամարտության երկու կողմերը նշել են, որ փոխանակումն իրականացվելու է «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գերիների վերադարձի գործընթացը: Միջազգային հանրությունն ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել այս հարցի շուտափույթ լուծման համար:

- Միջազգային հանրությունը պետք է հիշեցնի, որ ռազմագերիների վերադարձը մարդասիրական հարց է, որը պետք է իրականացվի՝ միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար հարգմամբ: Ես իսկապես հուսով եմ, որ մոտ ապագայում հետագա առաջընթաց կգրանցվի: Կարեկցում եմ բոլոր ընտանիքներին, որոնք աճող անհամբերությամբ սպասում են, թե երբ են գրկելու իրենց սիրելիներին:

- Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բախվել է հումանիտար լուրջ խնդիրների, ավերվել են բազմաթիվ քաղաքացիական ենթակառուցվածքներ, կիրառվել արգելված զինատեսակներ՝ տարածաշրջանը կանգնեցնելով հումանիտար աղետի եզրին: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը, այդ թվում և Գերմանիան, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հումանիտար խնդիրները թեթևացնելու ուղղությամբ:

- Վերջին ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց մարդասիրական աջակցություն տրամադրելը դոնորների միջազգային հանրության օրակարգի առաջնահերթություններից է: Գերմանիան իր հերթին աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: Միևնույն ժամանակ, Գերմանիան այս հարցում սատարում է Գերմանական կարմիր խաչի և Հայկական կարմիր խաչի համագործակցությանը: Դեռևս շարունակում է չլուծված մնալ Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու հարցը, ուստի մարդասիրական օգնության ամբողջ ազդեցությունը դեռևս չի երևում: Խիստ անհրաժեշտ է, որ այս հարցը հրատապ կերպով լուծում ստանա:

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում