Հասարակական

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ 

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ 

ԳՅՈՒՄՐԻ,16 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից՝ տեղեկացնելով, որ փետրվարի 15-ին երեկոյան տեղի ունեցած դեպքի առթիվ իրենք ստացել են հաղորդագրություն քաղաքացուց, ինչն էլ նյութեր նախապատրաստելու հիմք է հանդիսացել:

Ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնությունը փետրվարի 15-ին հանրահավաք էր հրավիրվել Գյումրիի Վարդանանց հրապարակում: Հանրահավաքի ժամանակ մի քաղաքացի ձու էր նետել հանրահավաքի կազմակերպիչներից մեկի ուղղությամբ, որն էլ դարձել էր ծեծկռտուքի պատճառ։ Հանրահավաքի մասնակիցները, հետևելով վերջինիս, ծեծել էին նրան:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում