ՓՊ-ն հրատարակել է պատերազմի հետևանքով տուժած անձանց խնդիրների լուծման վերաբերյալ ուղեցույց 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբանների պալատը ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների եվ դրանց լուծման ուղիների վերաբերյալ ուղեցույց է հրատարակել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ասաց, որ 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակահատվածում առնչվելով քաղաքացիների խնդիրներին, հասկացել են, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց որոշ խնդիրներ չեն լուծվում կամ լուծվում են դանդաղ, կամ էլ դրանց լուծման ճանապարհները շատ բազմիմաստ են, և պետք է դրանք դրանք բոլորը համախմբել:

«Այս առիթով մենք նախաձեռնեցինք և կազմեցինք մեկ ուղեցույց, որը կոչվում է «Ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների եվ դրանց լուծման ուղիների վերաբերյալ»: Փորձել ենք հնարավոր խնդիրները ներառել այս ուղեցույցում և արտացոլել դրանց լուծման ճանապարահները»,- ասաց Զոհրաբյանը:

Ուղեցույցում տեղ են գտել զոհված զինծառայողի ընտանիքի, վիրավորում ստացած զինծառայողների, գերեվարված և անհետ կորած զինծառայողների ընտանիքների մասին, առողջական խնդիրներ և վնասվածքներ ստացած անձանց, տեղահանված անձանց, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների և հաշմանդամություն ձեռք բերած անձանց, Սյունիքի մարզում հրետակոծություն կրած անձանց և մարտական գործողությունների մասնակիցների վերաբերյալ հարցեր:

Հայերեն Русский

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները

ՀՀ պաշտպանության նախարարը Չինաստանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպումից հետո համատեղ ասուլիս են անցկացրել

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Այս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկ