Մշակույթ

Ակադեմիական երգչախմբի և Ֆիլհարմոնիկ նվագախումբի համատեղ համերգի հասույթը կուղղվի 1000+ հիմնադրամին

1 րոպեի ընթերցում

Ակադեմիական երգչախմբի և Ֆիլհարմոնիկ նվագախումբի համատեղ համերգի հասույթը կուղղվի 1000+ հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբը հանդես կգան Արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին նվիրված բարեգործական համերգով: Համերգի հասույթը տրամադրվելու է «Զինծառայողների ապահովագրության» 1000+ հիմնադրամին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն, որը կղեկավարի ՀԱԱԵ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, տեղի կունենա փետրվարի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ծրագրում կհնչեն Եկմալյանի «Տէրունական աղоթք», «Պլպուլն Ավարայրի», «Լռեց՝ ամպերը եկան», «Սուրբ-Սուրբ», Բաբաջանյանի «Տղերքը, որոնք չկան», Ռոսինիի «Stabat Mater» Quando Corpus, Մոցարտի «Requiem» Lacrimosa, Դվորժակի«Requiem» Pie Jesu, Վերդիի «Նաբուկո» Գերիների խմբերգ, Տիգրանյանի «Անուշ» նախերգանք, Չուխաջյանի «Արշակ Բ» Եկեղեցու տեսարան, Կանաչյանի «Օրոր», Կոմիտասի «Պատարագ» Հոգի Յաստուծոյ, «Պատարագ» Ընտրյալդ Յաստուծոյ, «Զուր ես գալի այ գարուն» ստեղծագործությունները:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում