Վահան Քերոբյանը և Հայաստանում Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության օրակարգային հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանում Շվեդիայի փոխդեսպան Իզաբելա Էրիկսոնը։

Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և կարևորել է Շվեդիայի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում տնտեսական բարեփոխումների շարունակականությանը։

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեդական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր և նշել երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակն ընդլանելու անհրաժեշտությունը:

Դեսպանը նախարարի հետ զրույցում նշել է, որ իրենք պատրաստակամ են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ մի շարք ուղղություններով՝ մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, տարածքային կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին։

Նախարարը կարևորել է նաև շվեդական IKEA և H&M ընկերությունների մուտքը հայկական շուկա, ինչպես նաև տեղեկացրել ներկայումս իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես վենչուրային ֆոնդի կառավարման գործընթացի, և հրավիրել է շվեդական ընկերություններին իրենց մասնակցությունն ունենալ նաև վերջիններիս իրականացման գործընթացում։

Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին տեղեկացրել է, որ շվեդական ընկերությունները ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանում տնտեսության թվայնացման, աղբի վերամշակման, ինչպես նաև օդանավակայանների գործարկման գործընթացներին։

Դեսպանը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները, այդ թվում՝ գործարար միջավայրի բարելավման, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու հայ-շվեդական առևտրատնտեսական փոխգործակցությունը։

Հայերեն العربية English Русский

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին