ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշարձանի պղծումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անդրադարձել է Երևանի Օղակաձև այգու Տերյան-Մոսկովյան փողոցների հատման վայրում գտնվող Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պղծմանը՝ հայտարարելով, որ դատապարտում է հուշարձանի պղծման ու մշակութային վանդալիզմի ցանկացած դրսևորում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

«Հուշարձանը խորհրդանշում է հայ և հրեա ժողովուրդների անցած տառապանքը և վերածնունդը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դատապարտում է հուշարձանի պղծման ու մշակութային վանդալիզմի ցանկացած դրսևորում: Նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ միջոցներ է ձեռնարկում քանդակի՝ նախկին վիճակը վերականգնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԿԳՄՍ նախարարությունը հայրենակիցներին կոչ է արել զերծ մնալ թեմայի ցանկացած անհարկի շահարկումից։

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում արգելվում է քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականությունը:

Հայերեն العربية

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը