Կոնդի վերակառուցման մեր ծրագիրը պիտի նոր շունչ և նոր կոնցեպտ բերի ասպարեզ. Տիգրան Ավինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ փետրվարի 11-ին տեղի է ունեցել Երևանի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Իր ելույթում Տիգրան Ավինյանը նշել է. «Հարգելի' գործընկերներ, տևական ընդմիջումից հետո համակարգող աշխատանքային խմբի շրջանակում այսօր քննարկելու ենք Կոնդ թաղամասի քաղաքաշինական հարցերը: Կոնդը պատմամշակութային խոշոր արժեք է ներկայացնում: Այդ իսկ պատճառով թաղամասի վերակառուցման մեր ծրագիրը պիտի նոր շունչ և նոր կոնցեպտ բերի ասպարեզ: Այս թաղամասը Երևանի կոլորիտի բաղկացուցիչ մաս է, որի վերակենդանացումն ու նորացումը շղթայական ազդեցություն կունենա նաև տեղական տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, զբոսաշրջության ոլորտի վրա: Այստեղ պիտի համատեղենք քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը: Շաբաթներ առաջ հանրային քննարկմանն էինք ներկայացրել մրցույթի անցկացման նախագծի փաթեթը: Այսօր արդեն պիտի քննարկենք ստացված կարծիքներն ու առաջարկները: Կարևոր է հասկանալ, թե մրցույթի անցկացման համար որ պայմաններն են ամենակարևորը և ինչպիսի միջոցառումներով ենք այն դարձնում հանրության համար մաքսիմալ մատչելի: Պետք է քննարկենք նաև գործընթացի փուլերը, քաղաքաշինական միջավայրի և պատմամշակութային հաստատված ու նորահայտ հուշարձանների պահպանման հարցերը: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Կոնդի վերակառուցումը լինելու է ներառական գործընթաց, ինչպես նախկինում քննարկել և պայմանավորվել ենք: Լսելի պետք է լինեն բոլորի կարծիքները և հաշվի առնվեն բոլոր դիտողությունները: Ավելին՝ գործընթացը լինելու է առավելագույնս թափանցիկ՝ հիմնված հանրային ակտիվ մասնակցության սկզբունքի վրա: Պիտի հնարավորինս լայն քննարկումներ ունենանք և վերակառուցման ծրագրում փորձենք ընդգրկել բոլոր պրակտիկ առաջարկները»:

Համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստում քննարկվել են մրցույթի նախագծի փաթեթին վերաբերող տարբեր հարցեր, մասնավորապես՝ ամփոփվել են ստացված առաջարկներն ու կարծիքները, դիտարկվել դրանց իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել մրցույթի ժյուրիի կազմին, Կոնդ թաղամասի ներքին չափագրման աշխատանքների ընթացքին, թաղամասում պատմամշակութային հուշարձանների ցանկի և կազմակերպված շրջայցի արդյունքներին: Նիստի ավարտին նախանշվել են հետագա քայլերը:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան