Հասարակական

Արսեն Թորոսյանը պարզաբանել է, թե ինչ է ասել անհետ կորած և գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը պարզաբանել է, թե ինչ է ասել անհետ կորած և գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանընշում է, որգերեվարված և անհետ կորած անձանց հարազատների հետ հանդիպումից հետո իր խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել: Արսեն Թորոսյանը խնդրել է զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ուզում եմ կրկին ասել այն, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից: Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան։

Խնդրել եմ և ևս մեկ անգամ խնդրում եմ զինվել համբերությամբ: Պատկան բոլոր մարմիններն անում են ամեն հնարավորը»,-գրել է Թորոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում