ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի. Անդրեյ Ռուդենկո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, քանի որ այն լուրջ ներդրում է ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման բազային սկզբունքների մշակման գործում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռուդենկոն ասել է ռուսական ՏԱՍ գործակալությանը տված հարցազրույցում: «Այդ սկզբունքների մեծ մասն արտացոլում են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Խոսքն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձի, փախստականների վերադարձի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միջանցք թողնելու, անվտանգության ապահովման, խաղաղապահ առաքելության, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման մասին է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով շարունակում է արդիական մնալ համընդհանուր քաղաքական կարգավորման հասնելու հարցը, ինչը Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովի որոշման համաձայն (1994) դրվել է Մինսկի խմբի համանախագահների վրա: «Եռյակը հզոր միջազգային աջակցություն ունի և կարող է օգտակար լինել փոխադարձ ընդունելի մոտեցումների և հետագա քայլերի մշակման հարցում, այդ թվում՝ կարգավիճակային հարցերում: Սակայն զգույշ, առանց շտապելու, երբ կգա ժամանակը»,- նշել է Ռուդենկոն:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հավելել է, որ հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցառումներն ամրապնդելու հարցերում: Նրա գնահատմամբ՝ քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը և քաղաքական ճանապարհով հետագա քայլերի համար նախադրյալների ստեղծմանը:

Հայերեն العربية English Русский

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում

Չինաստանն անիրատեսական է համարել միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ-ի պահանջը

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում

Մակրոնը Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում

Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ

Տոկաևը կարևորել է կենսաբազմազանության պահպանման և միջազգային համագործակցության անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ զարգացումների ընթացքով Իրանը բավարարված է

Ադենում Եմենի նախագահական պալատի վրա հութիների հարձակման հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել

Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկ