Արցախյան 44-օրյա պատերազմից հետո «Հայաստան» հիմնադրամին սփյուռքի կողմից հանգանակվել է 27 միլիոն դոլար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան պատերազմից հետո ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամին սփյուռքի կողմից հանգանակվել է հսկայական գումար՝ մոտ 27 միլիոն դոլարի չափով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարկետինգի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աշոտ Բարսեղյանը:

«Այդ գումարը հավաքվել է մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Արգենտինայի և մի շարք այլ երկրների հայ համայնքների ուժերով»,-մանրամասնեց Բարսեղյանը:

Անդրադառնալով համահայկական հիմնադրամի կողմից հետպատերազմյան շրջանում Արցախին ցուցաբերվող աջակցության ծրագրերին՝ նա նշեց, որ իրագործվել են 1000-ից ավելի վնասված բնակարանների և առանձնատների վերանորոգման ու ապակիների, պատուհանների տեղադրման աշխատանքներ:

«Կառավարություն փոխանցված միջոցներով՝ 300 հազար և 68000+15000 դրամի չափով, ֆինանսական աջակցություն են ստացել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ: Բացի այդ՝ Արցախ է հասել հսկայական քանակի հումանիտար օգնություն՝ հոսանքի հզոր գեներատորներ, մեքենաներ և բազմապիսի այլ օգնություն», -ասաց Աշոտ Բարսեղյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացվող ծրագրերի առաջնահերթությունների շարքում են մասնավորապես՝ վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժում, տեղահանվածների բնակարանային հարցերի լուծում, աջակցություն՝ առողջապահական համակարգին, ժամանակավոր կացարանների տրամադրում տեղահանվածներին, կամ կացարանների պայմանների բարելավում, ինչպես նաև սննդի կազմակերպում կարիքավորներին:

«Մենք աջակցում ենք Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին և հումանիտար աջակցություն ենք տրամադրում բազմաթիվ բուժհաստատությունների: Առաջիկայում ամբողջ ընթացքը կներկայացնենք»,-ասաց Բարսեղյանը: Ինչ վերաբերում է Արցախում հիմնադրամի միջոցներով նախատեսվող բնակարանաշինությանը, ապա ըստ մեր զրուցակցի՝ այդ ծրագրերը մեծ գումարներ են ենթադրում և դեռևս քննարկումների փուլում են:

Հիմնադրամի կայքի համաձայն՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում նախաձեռնված «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի ընթացքում հանգանակվել է 170 միլիոն 694 հազար 341 դոլար:

Վան Նովիկով

Հայերեն العربية English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին