Հայաստանն ամենաշատն արտահանել է հանքահումքային արտադրանք, ներմուծել մեքենաներ, սարքավորումներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտահանման ծավալներում 2020-ին ամենամեծ բաժինն ունեցել է հանքահումքային արտադրանքը, իսկ ներմուծման ծավալներում՝ մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Հայաստանը 2020-ի հունվար-դեկտեմբերին արտահանել է 2մլրդ 544 մլն482.7 հազար դոլարի ապրանք՝ 2019-ի 2 մլրդ 648 մլն 582.8 հազար դոլարի համեմատ: Այսպիսով արտահանման ծավալը 2020-ին նվազել է 3.9 տոկոսով:

2020-ին արտահանման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում հանքահումքային արտադրանքին: 2020-ի հունվար-դեկտեմբերին արտահանվել է 828 մլն 075.4 հազար դոլարի հանքահումքային արտադրանք, ինչը 2019-ի նույն ժամանակի համեմատ ավելի է 11.5 տոկոսով: Թեև պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը 2020-ին 2019-ի համեմատ նվազել է 12.8 տոկոսով, սակայն ընդհանուր արտահանման ծավալում այն երկրորդն է: 2020-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանից արտահանվել է 559 մլն 921.9 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանք: Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանման ծավալը 2020-ին կազմել է 365 մլն 949.8 հազար դոլար, թեև դա 2019-ի համեմատ պակաս է 11.8 տոկոսով:

2019-ի համեմատ 2020-ին էապես՝ 50.9 տոկոսով նվազել է վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների արտահանումը: Մեծապես՝ 52.7 տոկոսով աճել է կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքների արտահանումը՝ կազմելով 78 մլն 413.1 հազար դոլար: Իսկ տարբեր արդյունաբերական ապրանքների արտահանումը 2020-ին 2019-ի համեմատ ավելացել է 41.7 տոկոսով:

2020-ին Հայաստանն ամենաշատ արտահանում իրականացրել է դեպի Ռուսաստան՝ 675 մլն 993.8 հազար դոլարի, թեև դա 2019-ի համեմատ նվազել է 9 տոկոսով: Ըստ արտահանման ծավալների՝ երկրորդ տեղում Շվեյցարիան է՝ 467 մլն 302.9 հազար դոլար: Ընդ որում դա 2019-ի համեմատ աճել է 2.1 տոկոսով: Ըստ արտահանման ծավալի երրորդ տեղում Չինաստանն է: Հայաստանից Չինաստան արտահանումը 2020-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 290 մլն 039.9 հազար դոլար: Ընդ որում Հայաստանից Չինաստան արտահանման ծավալը 2019-ին աճել է 49.7 տոկոսով:

Էապես աճել է Հայաստանից դեպի Սլովակիա արտահանմանը ծավալը՝ շուրջ 20.8 անգամ: Դեպի Կորեա արտահանումը 2020-ին աճել է 77.2 տոկոսով, իսկ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումը՝ 67 տոկոսով:

Հայաստանը 2020-ին իրականացրել է 4 մլրդ 559 մլն 392.8 հազար դոլարի ներմուծում: Ամենաշատ ներմուծում Հայաստանն արել է Ռուսաստանից:

Ներմուծման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում մեքենաներին, սարքավորումներին և մեխանիզմներին՝ 873 մլն 879.4 հազար դոլարի: Երկրորդ տեղում հանքահումքային արտադրանքն է՝ 744 մլն 957.7 հազար դոլարի: Քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի ներմուծումը եղել է 414 մլն 539.4 հազար դոլարի:

Հայերեն Русский

Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից

«Ջերմուկ Գրուպ»-ն անհիմն է համարում ընկերության վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների հրապարակումները

Կոլումբիայի հյուսիսում բախումների պատճառով ավելի քան 30 000 մարդ է հեռացել տներից

Լուսինե Նավասարդյանի «Լռություն» մուլտիմեդիա նախագծով Հայաստանի ազգային պատկերասրահում նոր ծրագիր մեկնարկեց

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում արհեստական բանականության ենթակառուցվածքում 500 միլիարդ դոլարի ներդրման մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

Ազգային ժողովի նիստ

Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսել անգլերեն լեզվով

ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ

ՎԶՄԲ-ն 40 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար