Սպորտ

«Յուվենտուս»-ն Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

«Յուվենտուս»-ն Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուս»-ն ընդունեց «Ինտեր»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում թե «Յուվենտուս»-ը, թե «Ինտեր»-ը մի շարք հնարավորություններ ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ 45 րոպեներում ևս այդպես էլ գոլեր չեղան և խաղն ավարտվեց ոչ-ոքի` 0:0: Այս թիմերի առաջին խաղում «Յուվենտուս»-ը հաղթել էր 2:1 հաշվով և «Ծեր սինյորան»-ն էլ դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Կիսաեզրափակչի մյուս խաղում` փետրվարի 10-ին միմյանց դեմ կմրցեն «Նապոլի»-ն և «Ատալանտա»-ն: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր զրոյական ոչ-ոքի հաշվով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում