Լևոն Բաբուջյանը՝ շախմատի առաջին խմբի մրցաշարի հաղթող

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: 13 հնարավորից վաստակելով 9 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը։ 8.5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց գրոսմյաստեր Տիգրան Հարությունյանը, իսկ Մամիկոն Ղարիբյանը 8 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։ Վերը նշված 3 շախմատիստները նվաճեցին բարձրագույն խմբի ուղեգրեր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների գրեթե բոլոր մասնակիցները հայտնի են: Կանանց Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն Մարիա Գեւորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Մկրտչյանը, Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Նարե Առաքելյանը, Աննա Խաչատրյանը, Վերոնիկա Խաչատրյանը եւ Մարիամ Ավետիսյանը:

Տղամարդկանց մրցաշարի մասնակիցներից հայտնի են 9-ը: Նրանք են՝ Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյան, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը: Մրցաշարերի բացման արարողությունները կկայանան փետրվարի 15-ին, ժամը 15։00-ին, Տ․Պետրոսյանի անվան շախմատի տանը

Առաջին տուրի պարտիաները կկայանան փետրվարի 16-ին, ժամը 15։00։ Մասնակիցների ներկայությունը բացման արարողությանը պարտադիր է։

Հայերեն Русский

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը