Իտալիան Ադրբեջանին չի հրավիրել G20-ին մասնակցելու. ադրբեջանական լրատվամիջոցի հերթական կեղծիքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական «Report» լրատվական գործակալությունը հերթական կեղծիքն է տարածել, այս անգամ` Իտալիայի անունից, նշելով, թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել էՀռոմում մասնակցելու G20 գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին հայտնեց, որ լուրն անհիմն է:

«Լուրերը թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է ներկա գտնվելու G20 գագաթնաժողովին, անհիմն են, և որևէ այլ կերպ այդ տեղեկությունները չեն տարածվել կամ հաստատվել»,- հայտնեցին դեսպանությունից:

G20-ի այս տարվա գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 30-31-ը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Իտալիայի դիրքորոշմանը, դեսպանությունից հայտնեցին, որ այն հստակ է և կշռադատված ու ներկայացված է Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության 2020թ. նոյեմբերի 11-ի պաշտոնական հայտարարությունում:

«Իտալիան ողջունում է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարությունը և հուսով է, որ այն ամբողջությամբ կպահպանվի: Մենք նաև ի գիտություն ենք ընդունում կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունները՝ հույսով, որ դրանք նոր ուղի կբացեն տարածաշրջանում խաղաղության հաստատման և իրավիճակի կայունացման համար»,- ասված է հայտարարությունում: Իտալիայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, իր լիակատար աջակցությունն է հայտնում համանախագահ երկրներին:

Հայերեն العربية English Français Русский

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան