Տնտեսություն

Հայաստանն այս գարնանը ՌԴ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների տասնյակում է

1 րոպեի ընթերցում

Հայաստանն այս գարնանը ՌԴ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների տասնյակում է

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ընդգրկվել է այն երկրների տասնյակում, որոնք ռուս զբոսաշրջիկները կնախընտրեին այցելել 2021-ի գարնանը, հաղորդում է OneTwoTrip-ը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ընկերության մասնագետները վերլուծել են օգտատերերի՝ մարտի 1-ից մինչեւ մայիսի 31-ը չվերթով ավիատոմսերի որոնողական հարցումները:

Պարզվել է, որ առավել մեծ ժողովրդականություն է վայելում Մոսկվան (15 տոկոս):

Երկրորդ տեղում Սոչին է, ուր կցանկանար մեկնել յուրաքանչյուր տասներորդ հարցվողը։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգը։

Բացի այդ, ցուցակում տեղ են գտել Սիմֆերոպոլը, Կրասնոդարը, Կալինինգրադը, Միներալնիե Վոդին, Եկատերինբուրգը եւ Նովոսիբիրսկը:

Ռուսաստանցիներն արտասահմանյան երկրներից առաջնությունը տվել են Թուրքիային (18 տոկոս)։ Ամենապահանջված ուղղությունների եռյակում են ԱՄԷ-ն և Եգիպտոսը։ Հաճախ հաճախորդները ստուգում են նաեւ Մալդիվներ, Ուզբեկստան, ԱՄՆ, Ղազախստան, Կիպրոս, Հայաստան եւ Սերբիա տոմս գնելու հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում