Մրցակցությունը հանգեցրել է ուռուցքաբանության զարգացմանը. մեկնարկել է ուռուցքաբանների կոնգրեսը

4 րոպեի ընթերցում

ԾԱՂԿԱՁՈՐ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում արձանագրված քաղցկեղով հիվանդացության, տարածվածության և մահացության ցուցանիշները, ինչպես նաև միջազգային վիճակագրության տվյալները և հիվանդության կանխատեսումները ևս մեկ անգամ պարտադրում են ամենայն կարևորությամբ մոտենալ ուռուցքաբանությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառման ժամանակ իր ելույթում այս մասին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Փետրվարի 4-ը ողջ աշխարհում նշվում է, որպես քաղցկեղի դեմ պայքարի օր՝ ևս մեկ անգամ ընդգծելու, շեշտելու, թե որքան կարևոր ուղղություն է ուռուցքաբանությունը առողջապահական համակարգում։ Միջազգային վիճակագրական տվյալները վկայում են , որ աշխարհում տարեկան արձանագրվում են հիվանդացության շուրջ 12 միլիոն դեպք և մահացության 8 միլիոն դեպք։ Կանխատեսվում է, որ այդ թվերը ունեն տենդենց աճելու և 2030 թվականին մենք ունենալու ենք մոտ 2,3 տոկոս աճ և հիվանդության, և մահացության դեպքերով։ Դեպքերի ավելացումը լրացուցիչ բեռ է հանդիսանալու և առողջապահական համակարգի վրա, և պետության վրա»,- նշեց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են իրականացվել ոլորտում։

«Դրանցից կարևորագույններից է առողջության առաջնային օղակում ներդրված և ներկայումս շատ լավ ընթացող ծրագրերից մեկը՝ արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգային միջոցառումները և բոլորվին վերջերս մեկնարկած կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային պիլոտային ծրագիրը, որը դեռևս երեք մարզում է իրականացվում, բայց ,հույս ունենք, շարունակական բնույթ կկրի։ Անհրաժեշտ է նշել, որ ոլորտում կատարված բարեփոխումների շրջանակում 2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով պացիենտների վիրաբուժական բուժում իրականացվում է պետական պատվերի շրջանակներում»,- ընդգծեց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ ոլորտում շատ անելիքներ կան, դրանցից են կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ և ծխախոտի դեմ պայքարի, և առողջ ապրելակերպը խթանելու առումով։

«Պետք է ձգտենք, որ քաղցկեղը Հայաստանում չլինի դատավճիռ, այլ հիվանդությունը, որը հաղթահարելի է, որի հաղթահարման ճանապարհին պետությունը, համակարգը կանգնած է քաղաքացու կողքին»,- եզրափակեց նախարարը։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց, որ կենտրոնը որոշում է կայացրել ամեն տարի այս օրերին Հայաստանի ուռուցքաբաններով հավաքվել և ներկայացնել խնդիրները և նախորդ տարվա ձեռքբերումները։

«Ուզում եմ անդրադառնալ մի կարևոր գործոնի, որը բերել է 20 տարվա ուռուցքաբանության զարգացմանը։ Այդ գործոնը հանդիսանում է մրցակցությունը՝ անհատների միջև եղած մրցակցությունը, իսկ վերջին տարիներին նաև բուժհիմնարկներում ուռուցքաբանական ծառայությունների ներդրումը բերել է մեծ մրցակցության, որը կարևորագույն գործոն է ոլորտի զարգացման հարցում»,- եզրափակեց Մանուկյանը։

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է ամենամյա «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառումը, որը 2021թ-ին կրում է «Խնդիրներ, ձեռքբերումներ, զարգացման տեսլական» խորագիրը՝ նվիրված Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, քաղաքականության և ռազմավարության խնդիրներին, իրականացվող միջոցառումներին և հետագա ծրագրերին, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացմանը և այլն:

Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի նախաձեռնողն ու իրականացնողն է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈւԱԿ)՝ ՀՀ Առողջապահության նախարարության հովանու ներքո և մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ:

Հայերեն

Անազատության մեջ գտնվող անձինք լիարժեք օգտվում են իրենց առողջապահական իրավունքներից. նախարար

Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը

Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ

Հայաստանում պոլիկլինիկական օղակի մասնագետներ կան, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 1 միլիոն դրամը. Ավանեսյան

Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային. պաշտպանության նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի

Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը

Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է 1 միլիոն 700 հազարի. Ավանեսյան

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը