ԱԺ շենքի մոտ «Հայրենիքի փրկության շարժումը» բողոքի ակցիա է իրականացնում. Բաղրամյան պողոտան փակ է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 3-ին Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացնում` խորհրդարանի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի խոսքով` երկրի առաջ ծառացած են շատ ավելի օրհասական խնդիրներ, սակայն Ազգային ժողովը որոշել է արտահերթ նիստով քննարկել «կալանքի» դատարաններ ստեղծելու մասին օրինագիծը: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Այնուհետև ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան: Ներկայումս իրավապահները միջոցներ են ձեռնարկում երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ը փորձում է ոստիկանությունից ճշտել՝ կան արդյոք բերման ենթարկվածներ, քանի որ հասարակական կարգի վերականգնմանը, մարդկանց ազատ տեղաշարժի խոչընդոտները վերացնելուն ընդդիմացողները իրավապահների կողմից տեղափոխվում են կայանած ոստիկանական մեքենաներ:

Ակցիայի մասնակիցները որոշեցին երթով շարժվել դեպի Հանրապետության հրապարակ:

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է մի շարք օրինագծեր, մասնավորապես՝ «ՀՀ Դատական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ու դրան հարակից օրինագծերի փաթեթը, որի համաձայն՝ պետք է ստեղծվեն հատուկ դատարաններ՝ նախադատական վարույթի վերահսկողության ու կոռուպցիոն հանցագործությունները քննելու համար։
Հայերեն English Français Русский

Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր

«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան

Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ

Պամզամենի վաղմիջնադարյան համալիրի պեղումներն ուշագրավ արդյունքներ են տալիս

Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը և ՀՀ ՏԿԵ նախարարությունը հուշագիր են ստորագրել համատեղ մտադրությունների մասին

Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան. հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետ

Ջրասուզակ Վահե Մելքոնյան. փրկարարի առաքելության և ծառայողի ապրումների մասին

Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին

Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից

Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը