Մերձավոր Արևելք

ՀՀ ԱՆ-ն հաստատել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՆ-ն հաստատել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկությունը հաստատեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

2020 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն էին այցելել Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ մասնակցելու շարժական լաբորատորիայի բացման արարողությանը: Նրանք իրենց հետ բերել էին նաև COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Ռուսական պատվաստանյութով փորձնական պատվաստվել էր 15 հոգի: Հունվարի սկզբին հրավիրված ասուլիսում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ով նույնպես պատվաստվողների թվում է եղել, տեղեկացրել էր, որ Հայաստանում ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվածների մոտ որև է բարդություն չի գրանցվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում