Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 31-ի դրությամբ ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների դուրսբերմանաշխատանքներին մասնակցում է 33 փրկարար ծառայող։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունվարի 30-ի ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա և 94 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Փրկարարական աշխատանքներին մասնակցել են 33 փրկարար ծառայող, ՊՆ N զորամասի թվով 3 տեխնիկա և ՃՈ 4 կարգախումբ։

Հայերեն Русский

Green Rock-ը 10 կրթաթոշակ է տրամադրում Apicius Armenia-ի 2026–2027 ուսումնական տարվա ուսանողներին

Վաճառեք մեզ ամերիկյան Patriot-ների 10 տոկոսը, և Ուկրաինան կոչնչացնի ռուսական բոլոր հրթիռները. Զելենսկիի հարցազրույցը CNN-ին

Կիևյան կամրջով անցնող ավտոբուսային երթուղիները կվերադառնան իրենց հիմնական երթուղուն

Օգոստոսի 13-ի դրությամբ բնակարանի ձեռքբերման հավաստագիր է ստացել Ղարաբաղից տեղահանված 7743 ընտանիք. Նվեր Կոստանյան

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027 թվականին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթները

Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան

Պուտինն առաջին անգամ այցելել է Իտուրուպ կղզի, որը Ճապոնիան իր տարածքի մաս է համարում

Եվրոպայում դիտվել է Արեգակի ամբողջական խավարումը

ՆԳ նախարարը քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ակտիվացնելու անհրաժեշտություն է տեսնում

Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը․ ՆԳՆ