20 մլն ԱՄՆ դոլար կուղղվի ՓՄՁ-ների և գյուղոլորտի ֆինանսավորմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ Բանկը և ֆրանսիական «Պռոպարկո» ֆինանսական զարգացման գործակալությունը կնքել են 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և գյուղոլորտի զարգացմանը աջակցելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցինԱԿԲԱ Բանկից, ներգրավված միջոցները կնպաստեն տնտեսության մեջ ուղիղ ներդրումներ կատարելուն:
«Պռոպարկո» ֆինանսական զարգացման գործակալությունը աջակցում է տնտեսությունների կայուն զարգացմանը Ասիայում, Լատինական Ամերիկայում, և Մերձավոր Արևելքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Կարդացեք հոդվածը` Русский