Հասարակական

Քաշաթաղցիները բողոք ակցիա իրականացրին Կառավարության շենքի մոտ. նրանց հանդիպեց վարչապետի օգնականը

1 րոպեի ընթերցում

Քաշաթաղցիները բողոք ակցիա իրականացրին Կառավարության շենքի մոտ. նրանց հանդիպեց վարչապետի օգնականը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաշաթաղի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ կառավարության շենքի դիմաց ` պահանջելով կորցրած գույքի փոխհատուցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ամբողջ գույքը թողել են Քաշաթաղում ու դուրս եկել, հիմա գտնվում են անելանելի վիճակում:

Նրա խոսքով` վերջին երկու ժամում են հայտարարել տարհանման մասին, ուստի իրենց հետ ոչինչ չեն վերցրել: «Թող մեզ տուն տրամադրեն, գնանք ապրենք: Մի քանի անգամ օգնություն է տրամադրվել, սակայն դա բավարար չէ ապրելու համար»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Այնուհետև Քաշաթաղի շրջվարչակազմի համայնքների մի քանի ղեկավարներ հանդիպեցին վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ: Ղամբարյանը հանդիպում է նշանակել փետրվարի 3-ին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ` քննարկելու խնդիրների լուծումները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում