Հասարակական

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20.000-70.000 դրամով

1 րոպեի ընթերցում

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20.000-70.000 դրամով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի մարտից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20.000-70.000 դրամով։ Անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան 20․000 դրամով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, նման որոշումը հնարավոր է դարձել ծախսերի օպտիմալացման և խնայողությունների ավելացման շնորհիվ, ստվերային շրջանառության և ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունքում գոյացած միջոցների և սեփական եկամուտների ավելացման շնորհիվ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի նոր ղեկավարության ճիշտ կառավարման և ջանքերի շնորհիվ ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կազմակերպման և վերահսկողություն սահմանելու արդյունքում

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը բազմիցս է նշել, որ անտառային ոլորտում նախատեսված շրջադարձային բարեփոխումների ու իրականացվող քայլերի վերջնանպատակը՝ հուսալի անտառպահպանություն և գրագետ անտառկառավարման նոր մոդելի կայացումն ու զարգացումն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում