Քաղաքականություն

Իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքի մասնակիցները հրապարակից գնացին դեպի դատախազության շենք

2 րոպեի ընթերցում

Իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքի մասնակիցները հրապարակից գնացին դեպի դատախազության շենք

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրապետության հրապարակում հավաքը նախ սկսվեց Տերունական աղոթքով:

Հանրահավաքի մասնակից դպիրը հարթակից աղոթ հնչեցրեց: Այնուհետև մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց բանակի նահատակների հիշատակը:

«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ռեժիսոր Արշակ Զաքարյանը վստահեցրեց, որ հավաքը կուսակցական բնույթ չունի: «Սա վերկուսակցական հավաք է: Իհարկե, այստեղ տեսա տարբեր կուսակցություններից մարդկանց: Բոլորս այստեղ եկել ենք որպես հայեր, որպես ՀՀ քաղաքացիներ: Ներկա են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ»,-ասաց նա` հայտարարելով, որ շարժվում են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Իմ կոլեգաներից շատերն այստեղ են: Մի մասն այսօր չկա, չգիտեմ, թե ինչու չկան, միգուցե նրանք սատարում են այսօրվա իշխանությանը: Մի մասը գտնում է, որ ավելորդ է փողոց դուրս գալը»:

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ հնարավոր ապստամբության վերաբերյալ հայտարարությանը՝ նա նշեց՝ կողմնակից է, որ լինեն որոշակի գործողություններ, բայց զինված կամ որևէ այլ ապստամբության կողմնակիցը չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում