«STARMUS» միջազգային փառատոնը մասնակցության լայն շրջանակ կունենա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտության ու արվեստի միջազգային «STARMUS 6-րդ» (Stars and Music) փառատոնը անցկացվելու է Հայաստանում սեպտեմբերի 6-11-ը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալելու այդ միջազգային փառատոնը:

«Ակնկալվում է գիտության, արվեստի ոլորտի հայտնի դեմքերի այցելություններ Հայաստան: Թույլ տվեք այս պահին չնշեմ նրանց անունները, որովհետև գործընթացը հստակեցման փուլում է: Մինչ փառատոնը աշխարհի տարբեր մեգապոլիսիներում լինելու են նախնական միջոցառումներ, որոնք նախատեսվում են Մոսկվայում, Աբու Դաբիում, Սինգապուրում և այլն: Մեր առաջնահերթ նպատակը գիտության արժևորումն է: Մեզ համար այս փառատոնը շատ է կարևորվում այն տեսանկյունից, որ մեծացնի երիտասարդների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, որովհետև մենք ցանկանում ենք ուժեղացնել տեխնոլոգիական կրթությունը Հայաստանում»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալի խոսքով, ակնկալվում են բազմաթիվ հյուրեր: Նախատեսված են տարբեր մեծ ու փոքր միջոցառումներ, ծրագիրը ներկայում մշակման փուլում է: ԿԳՄՍ և Բարձր տեխնոլոգիաների նախարարությունները ուզում են այնպես անել, որ տոմսերը լինեն մատչելի, դրանից բացի, որ «STARMUS»-ի շրջանակում անպայման լինեն բացօթյա քննարկումներ, որպեսզի ավելի մեծ թվով քաղաքացիներ կարողանան ընդգրկվել միջոցառումներում: Նպատակն է ապահովել միջոցառմանը հասարակության լայն հատվածի ընդգրկվածություն:

«Փառատոնից ակնկալիքները շատ են, սպասվում է ընդանուր հետաքրքրության աճ գիտության նկատմամբ, կոնկրետ թվով գիտական հաստատությունների միջազգային կապերի ընդլայնում: Կարծում եմ, որ շատ գաղափարներ կծնվեն տեղում: Ինքը ծավալով այնքան մեծ միջոցառում է, որ հնարավոր է տնտեսական առումով նույնպես նշանակություն ունենա, զբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից նույնպես կարևոր լինի»,- հավելեց նախարարի տեղակալը:

Հայերեն العربية Русский

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը