Հայաստանում կբարելավվի դպրոցների ֆինանսավորման գործընթացը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման գործընթացը կբարելավվի, փոփոխությունների է ենթարկվում դպրոցների ֆինանսավորման կարգը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դպրոցների նախկինում սահմանված մեկ սովորող թվով հաշվարկը փոխարինվում է առավել ճկուն սկզբունքով: Սովորողի թվով հաշվարկի պահանջը փոխարինվում է ըստ հաստատության տիպի, իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկությունների։

«Գործող կարգն էական խնդիրներ է առաջացնում փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցներում: Ցավոք, այդ դպրոցները քիչ չեն մեր հանրապետությունում, հատկապես, մարզերում: Ֆինանսավորման նոր կարգը հնարավորություն կտա ավելի ճկուն քաղաքականություն վարել և դպրոցները պատշաճ ֆինանսավորել»,-ասաց Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով, դպրոցների ֆինանսավորումը կարող են խրախուսել նաև լրացուցիչ տարբերակներով:

Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ դպրոցների ֆինանսավորման դրույթը վերաձևակերպվել է այնպես, որ նախարարությունն ունենա ճկուն գործելու հնարավորություն: Աշակերտների թվով դպրոցների ֆինանսավորումն, ըստ նախարարի տեղակալի, բերում էր նրան, որ հանրակրթական հաստատությունները փորձում էին դասարանները կազմել աշակերտների առավելագույն թվով:

«Օրինակ, եթե դասարանի աշակերտների առավելագույն թիվ սահմանված է 35, ապա հենց այդքան թվով էլ կազմվում են դասարանները, ինչը բարդացնում է ուսուցչի գործը: Այլ կերպ դպրոցները վարվել չէին կարող, որովհետև ֆինանսավորվում էին սովորողների թվով: Հիմա դասարանի թվով ֆինանսավորումը հնարավորություն կտա ավելի շատ դասարաններ կազմավորել՝ քիչ երեխաներ ընդգրկելով ամեն դասարանում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Հայերեն Русский

Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը