«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄՆ-ն մեծացնում է ներգրավվածությունն Արցախի խնդրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ջոզեֆ Բայդենի վարչակազմը նախատեսում է մեծացնել Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը Արցախի հակամարտության ուղղությամբ։ Այս հարցում ԱՄՆ-ը պատրաստվում է աշխատել եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի Արցախի համամարտության ուղղությամբ գտնվի այնպիսի տեւական լուծում, որը կպաշտպանի Արցախի անվտանգությունն ու «կօգնի կանխելու նոր պատերազմի բռնկումը»։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը՝ իր թեկնածության վերաբերյալ լսումների ժամանակ պատասխանելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հարցերին։ Բլինկենի եւ Մենենդեսի հարցուպատասխանի գրավոր տարբերակը ներկայացված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքում։

Այդ նպատակին հասնելու համար Էնթոնի Բլինկենը կարեւորում է Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի ակտիվացումը, ինչպես նաեւ լրացուցիչ դիվանագիտական աշխատանքի իրականացումը՝ երրորդ կողմերի հետագա նոր միջամտությունը կանխելու համար: Նկատենք, որ այս հայտարարության թիրախում նախեւառաջ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանն է, որի ջանքերով եւ հովանավորությամբ կյանքի էր կոչվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հայերեն العربية Русский

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը