Էրդողանը երազում է Մեծ Թուրանի մասին. Թևան Պողոսյանն անդրադարձել է Կարսում կայանալիք զորավարժությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան և Ադրբեջանը թշնամաբար են վերաբերվում Հայաստանին. բոլոր հնարավոր առիթներով ձեռնարկել են գործողություններ, որոնք փաստել են նրանց վերաբերմունքը՝ դիպուկահարով են կրակել, դիվերսիա են իրականացրել, ռազմական գործողություններ են նախաձեռնել, փորձել են բնաջնջել հայերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

«Թուրքիան և Ադրբեջանն ունեն մի նպատակ` վերացնել Հայաստանը և հայ ազգը: 1915 թվականից իրենց նպատակը որևէ կետով չի փոխվել: Ցանկացած պահի, որտեղ ունեցել են հնարավորություն, կրակել են` դիպուկահարով են կրակել, դիվերսիա են իրականացրել, ռազմական գործողություններ են նախաձեռնել, փորձել են մեզ բնաջնջել: Այդ նույն վարքագիծը շարունակվում է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի ամիս առաջ ասել է, որ երազում է ստեղծել Մեծ Թուրանը: Հիմա այդ բոլոր կետերով փորձելու են հասնել իրենց նպատակին: Այդ իմաստով իրենք շատ ավելի համակարգված շարունակում են աշխատանք տանել»,- ասաց Պողոսյանը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահը հիշեցրեց, որ անցած տարի Թուրքիան և Ադրբեջանը առնվազն 5-7 զորավարժություն անցկացրեցին և հետո նախաձեռնեցին ռազմական գործողություններ: Կարսում կայանալիք զորավարժությունը նույն աշխատանքի տրամաբանական շարունակությունն է:

«Ցավում եմ, որ չենք հասկանում, որ դրանք մեզ դասերի և ուսումնասիրության հնարավորություն պետք է դառնան, թե ինչին է միտված այս զորավարժությունը և ինչ են անելու: Հիմա մենք և մեր ռազմավարական դաշնակիցը հասկանալո՞ւ ենք, որ պետք է համատեղ միջոցառումներ անցկացնենք և պատրաստակամ ձևավորենք մեր անվտանգությունը: Հուսամ` կլինի այդ գիտակցությունը, և ուշ թե շուտ կսկսենք մենք էլ ամենամսյա համատեղ զորավարժություններ նախաձեռնել` վերականգնելու մեր պաշտպանական և ռազմական ունակությունները»,- ընդգծեց Պողոսյանը:

Պողոսյանը հավելեց, որ ցանկացած զորավարժություն, եթե նույնիսկ չունի որևէ ագրեսիային միտված գաղափար, առնվազն նախապատրաստումն է դեպի ռազմական գործողություններ:

Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում