Բաբաջանյանի նվագն ապշեցնում էր, շշմեցնում. Մելիք Մավիսակալյանը՝ մեծ կոմպոզիտորի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 22-ին արվեստագետները, երաժշտասերները տոնում են մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը:

Կոմպոզիտորի հոբելյանի առթիվ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բաբաջանյանի մասին հիշողություններն է կիսել դիրիժոր, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյանը, որը բազմիցս համագործակցել է Առնո Բաբաջանյանի հետ:

«Բաբաջանյանը յուրահատուկ տաղանդ ուներ: Դեռ պատանեկան տարիներից լուրջ զբաղվում էր դաշնամուրով, աշխատում էր, պարապում: Ցավոք, 1960-ականներին ավելի շատ տարվեց երգարվեստով և հազվադեպ էր ելույթ ունենում՝ ներկայացնելով իր ստեղծագործությունները: Եթե երաժիշտ-կատարողն ամեն օր չի զբաղվում իր գործիքով՝ զարգացնելով կատարողական արվեստը, կամաց-կամաց սկսում է հանգել, իսկ Բաբաջանյանի դեպքում նման բան տեղի չունեցավ: Մինչև կյանքի վերջին տարիները, երբ նստում էր դաշնամուրի մոտ, նրա նվագն ապշեցնում էր: Դաշնամուրն ասես նրա մարմնի մի մասը լիներ: Հիշում եմ՝ Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը առավոտյան վեր էր կենում և առանց նախաճաշելու նստում էր դաշնամուրի առաջ ու նվագում Ռախմանինովի, Շոպենի և այլ մեծերի գործերը: Շշմելու էին նրա կատարումները: Հրաշալի ձեռքեր ուներ»,- պատմեց Մավիսակալյանը:

Ըստ կոմպոզիտորի՝ Բաբաջանյանի համար գործիքն ասես խաղալիք լիներ: Մավիսակալյանը հանճարեղ դաշնակահար է համարում Առնո Բաբաջանյանին և ցավում, որ նա չի շարունակել կատարողական գործունեությունը:

Խոսելով Բաբաջանյանի առանձնահատուկ ստեղծագործությունների մասին՝ Մավիսակալյանն ասաց, որ դրանց բարձրակետը «Հերոսական բալլադն» է, որն ստեղծեց պատերազմի տարիներից հետո և մեծ գնահատականի արժանացավ, որովհետև իսկապես հանճարեղ գործ է, և մինչ օրս ոչ ոք այն Բաբաջանյանի պես չի կատարել: «Բացի այդ, հրաշալի են նրա Դաշնամուրային տրիոն, Ջութակի սոնատը, ավելի ուշ ժամանակների դաշնամուրային «Վեց պատկերը», որն ուղղակի ցնցեց երաժշտական աշխարհը, որովհետև Բաբաջանյանն օգտագործեց ժամանակակից երաժշտական մեթոդներով: Դոդեկաֆոնիայի համակարգով Բաբաջանյանը կարողացավ հայկական ոգով երաժշտություն ստեղծել: Դա արտահայտվում է «Վեց պատկեր» ստեղծագործության մեջ: Իսկապես մեծ գյուտ էր, զարմանալի էր, շշմելու էր»,- շեշտեց Մելիք Մավիսակալյանը:

Անդրադառնալով Առնո Բաբաջանյանի մարդկային որակներին՝ Մավիսակալյանն ասաց, որ նա հումորով էր, շատ էր սիրում մեծ շրջապատ ունենալ: «Չէր սիրում միայնակ լինել ու շրջապատում միշտ կենտրոնում պետք է լիներ. ասես տիրում էր շրջապատին: Թե՛ երաժշտության, թե՛ կենցաղին, թե՛ ընկերությանն ու կյանքին վերաբերող հարցերում ուզում էր հաղթող լինել, ինչը նրան հաջողվում էր: Բաբաջանյանը նույնիսկ նարդի, շախմատ խաղալիս պետք է հաղթեր: Հաղթելու ցանկությունն ամբողջ կյանքում նրա հետ էր: Հարկ եմ համարում նշել, որ Բաբաջանյանը հարգանքով էր վերաբերվում իր շրջապատին: Բարձր էր գնահատում նաև իմ աշխատանքը, իսկ ես նրա ստեղծագործություններից շատերը գործիքավորել եմ նվագախմբերի համար, միասին նույնիսկ երաժշտություն ենք գրել ֆիլմի համար: Առնո Բաբաջանյանին համարում եմ իմ լավագույն բարեկամներից մեկն ու շատ բան եմ սովորել նրանից: Առնո Բաբաջանյանի երաժշտությունն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի: Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել համագործակցել մեծն կոմպոզիտորի հետ»,- եզրափակեց Մելիք Մավիսակալյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում