Հասարակական

Ալինա Նիկողոսյանը դադարում է իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները

1 րոպեի ընթերցում

Ալինա Նիկողոսյանը դադարում է իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալինա Նիկողոսյանն այսօրվանից դադարում է իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը,այս մասին Նիկողոսյանը գրել է ֆեյսբուքի իր էջում.

«Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին:

Շնորհակալ եմ նախարար Արսեն Թորոսյանին, ում շնորհիվ փորձել եմ դառնալ չափազանց բծախնդիր ու արագաշարժ՝ աշխատանքին առնչվող ամենամանր հարցերում: Շնորհակալ եմ ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել ինձ համար այս ծանր ժամանակաշրջանում: Նաև շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին՝ այս տարիների համագործակցության և ըմբռնման համար»,-գրել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում