Քաղաքականություն

Վարչապետն առաջարկել է Առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն առաջարկել է Առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմն Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու առաջարկ է ստացել ՀՀ վարչապետից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը:

Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում