Սպորտ

Ավտովթարից զոհվել է բռնցքամարտիկ, Ռուսաստանի պատանիների չեմպիոն Արտյոմ Միքայելյանը

1 րոպեի ընթերցում

Ավտովթարից զոհվել է բռնցքամարտիկ, Ռուսաստանի պատանիների չեմպիոն Արտյոմ Միքայելյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտովթարից զոհվել է Իշիմ քաղաքում բնակվող բռնցքամարտիկ, Ռուսաստանի սպորտի վարպետ Արտյոմ Միքայելյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ' վկայակոչելով Տյումենի բռնցքամարտի ֆեդերացիան, Արտյոմը Ռուսաստանի պատանիների առաջնության հաղթող է, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ երեկոյան ժամը 6-ին, Տյումեն-Օմսկ դաշնային ավտոճանապարհի 102-րդ կմ-ում։

Ինչպես հաղորդում է «Կոմսոսմոլսկայա Պրավդա»-ն, երկու մարդ Է զոհվել հունվարի 16-ին, ժամը 18-ի սահմաններում Տյումեն-Օմսկ մայրուղու 102-րդ կմ-ում: Տյումենի մարզի ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գիծ եւ բախվել «Լադա» մակնիշի ավտոմեքենային: Հարվածից մարդատար մեքենան դուրս է շպրտվել «ԿամԱԶ»-ի անիվների տակ, իսկ «Մազդան» հայտնվել է IVECO բեռնատարի տակ:

Զոհվածների թվում են «Մազդա»-ի 31-ամյա ուղեւորուհին, ըստ նախնական տեղեկությունների, Իշիմի շրջանի բնակչուհին եւ «Լադա»-ի 60-ամյա վարորդը: Եվս մեկ տուժածի տեղափոխել են հիվանդանոց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում