Հասարակական

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակի 351, առողջացման 157 և  մահվան 5 դեպք

1 րոպեի ընթերցում

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակի 351, առողջացման 157 և  մահվան 5 դեպք

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում hունվարի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164 586 դեպք, որոնցից 152 772-ն` առողջացման, 2992-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 8 093 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 623311 թեստավորում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հունվարի 16-ին կատարվել է 2607 թեստավորում, որով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 157 և մահվան 5 դեպք:

Նույն օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 729 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում