Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Մոսկվայում ԱՄՆ ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպաններ՝ Ջոն Սալիվանին և Պյեր Լևիին, և նրանց տեղեկատվություն տրամադրել հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով կայացած բանակցությունների արդյունքների մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Դեսպանները տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 11-ին ունեցած բանակցությունների արդյունքներին: Տեղի է ունեցել մտքերի համապարփակ փոխանակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետագա համատեղ ջանքերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հանդիսանում են ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում