Իլոն Մասքը կորցրել Է առաջին տեղը Forbes-ի վարկանիշում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը կորցրել Է Forbes հանդեսի՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին տեղը՝ միեւնույն ժամանակ պահպանելով իր առաջնությունը Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշում, որը հաշվարկվել Է Bloomberg գործակալության կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են վարկանիշների տվյալները: Forbes Real-Time-ի տվյալներով՝ Մասքի կարողությունը կազմում Է 176,2 միլիարդ դոլար՝ մեկ օրում նվազելով 13,5 միլիարդով, ինչը թույլ Է տալիս նրան երկրորդ տեղն զբաղեցնել վարկանիշում:

Առաջին հորիզոնական Է վերադարձել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կապիտալը կազմում Է 182,1 մլրդ դոլար: Մեկ օր առաջ ամերիկյան հիմնական ֆոնդային ինդեքսները նվազել են, ընդ որում՝ Tesla-ի բաժնետոմսերն Էժանացել են միանգամից 7,8 տոկոսով՝ մինչեւ 811,19 դոլար: Միեւնույն ժամանակ, ըստ BBI-ի վարկածի, Մասքի կարողությունը կազմում Է 194 մլրդ դոլար (մեկ օրում նվազել Է 15,6 միլիարդով), իսկ Բեզոսի կարողությունը՝ 183 միլիարդ (նվազումը՝ 3,65 միլիարդ). գործարարները վարկանիշում զբաղեցրել են առաջին եւ երկրորդ տեղերը՝ համապատասխանաբար:

Այսպիսով, Մասքը, ըստ Bloomberg գործակալության վարկածի, շարունակում Է պահպանել առաջատարի դիրքը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Forbes-ի վարկանիշի երրորդ հորիզոնականում տեղ Է գտել Louis Vuitton Moսt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն (154,6 միլիարդ դոլար), չորրորդ տեղն զբաղեցրել Է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (121,4 միլիարդ դոլար): Հինգերորդ հորիզոնականը բաժին Է ընկել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին՝ 94 միլիարդ դոլար կարողությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ