Վաշինգտոնում բողոքի ակցիայի ժամանակ 4 մարդ զոհվել է, 50-ից ավելի մասնակից՝ ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի ոստիկանությունը հայտնում է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 50 ցուցարար է ձերբակալվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ տեղի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտի խոսքով, նրանց հիմնական մասը ձերբակալվել է պարետային ժամը խախտելու համար: Նա նշել է, որ ոմանք ձերբակալվել են ապօրինի զենք պահելու համար:

«Independent»-ը տեղեկացնում է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 4 մարդ զոհվել է: Մեկ կնոջ վրա կրակել են Կապիտոլիումի շենքի ներսում, տեղեկություններ կան անկարգությունների ժամանակ ևս երեք անձանց մահվան մասին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր են կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել է շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ